Բրիտանական թանգարանի աշխատակիցները հայտնաբերել են Միքելանջելոյի՝ Բրյուգեի եկեղեցու «Տիրամայրը մանկան հետ» արձանի էսքիզները: Ուրվագծերը հաջողվել է նկատել ավելի ուշ արված նկարի տակ՝ կտավի վրա. ինֆրակարմիր դիապազոնում երեւակվել են ածխածնի հետքեր, որոնք պարունակում են ածուխի եւ սեւ կավճի մեջ, որոնք Միքելանջելոն օգտագործել է աշխատելիս: Գիտնականների խոսքերով՝ նման տեխնոլոգիան էսքիզների առումով կիրառվում է առաջին անգամ, նախկինում այն օգտագործվում էր միայն գունավոր կտավների ուսումնասիրման համար:
Ուսումնասիրելով էսքիզը՝ պարզել են, որ, հավանաբար, Տիրամոր համար մոդել է ծառայել տղամարդ: Նրանք նշում են, որ նման բացահայտումն իրենց համար անակնկալ չէր, քանի որ Միքելանջելոյի ժամանակներում կանայք բավական հազվադեպ էին ծառայում որպես մոդել:
Ընդհանուր առմամբ, նոր տեխնոլոգիայի օգնությամբ ուսումնասիրողները հայտնաբերել են արդեն տարբեր հեղինակների ութ անհայտ էսքիզներ (մասնավորապես՝ Անդրեա Մանտենյիի ուրվանկարը): Ուսումնասիրողները նշում են, որ XVI դարի սկզբում թուղթը բավական թանկ արժեր, դրա համար էլ նկարիչները մեկ կտավն օգտագործում էին շատ անգամներ: Որպես ջնջող ռետին օգտագործվում էր քարթու հացը:
1504թ., իր հայտնի «Դավիթ»-ից հետո, Միքելանջելոն կերտել է, այսպես կոչված, «Բրյուգեի Տիրամայր» ճարտարապետական խումբը (բարձրությունը՝ 1,27 մ): Պատվիրատուն հարուստ ֆլամանդացի վաճառականներ Մուսկրոն եղբայրներն էին: Հետագայում արձանը հայտնվել է Նիդեռլանդիայի Բրյուգե քաղաքի Նոտր-Դամ եկեղեցում: Բրյուգեի «Տիրամայրը մանկան հետ» արձանը Միքելանջելոյի կերտած Տիրամոր արձաններից ամենագեղեցիկը եւ ամենաոգեշնչվածն է: