Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄՐ» ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՀՕԳՈՒՏ ԴԱՀԼԻՃԻ

Ապրիլ 17,2010 00:00

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման դեմ յուրօրինակ ակցիա են կազմակերպել «ի պաշտպանություն դահլիճի» նախաձեռնող խմբի անդամները: Ըստ «Ա1+»-ի, երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է Համր ֆիլմերի փառատոն՝ նվիրված ամառային դահլիճի պահպանությանը: «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությանը խնդրեցինք փառատոնը անցկացնել ամառային դահլիճում, սակայն մեզ առաջարկեցին ձմեռային դահլիճը»,- ասաց Ազգային պատկերասրահի ֆիլմերի ղեկավար եւ նախաձեռնող խմբի անդամ Մելիք Կարապետյանը: Երեկ ցուցադրվել է «Նամուս» համր ֆիլմը: Տոմսերից ստացված հասույթը ուղղվելու է ամառային դահլիճի վերանորոգմանը: Տոմսի արժեքը 500 դրամ է: «Ցանկանում ենք, որ մայիսից ֆիլմերը ցուցադրվեն ամառային դահլիճում, քանի որ սարքավորումների հետ կապված որոշակի խնդիրներ կան»,- «Ա1+»-ին ասել է Մելիք Կարապետյանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ կինոթատրոնի ամառային դահլիճի հողատարածքը անհատույց՝ սեփականության իրավունքով օտարվել է Մայր աթոռին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել