Ուրբաթ օրը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագաբշը Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգային պարգեւատրել է Աբխազիայի բարձրագույն պարգեւ համարվող Պատվի եւ փառքի 1-ին աստիճանի շքանշանով: Պատվի եւ փառքի 2-րդ աստիճանի շքանշան Բագապշը շնորհել է Նիկարագուայի ԱԳ նախարար Սամուել Սանտոս Լոպեսին: Աբխազիայի նախագահը Նիկարագուայի ժողովրդին շնորհակալություն է հայտնել հանրապետության անկախությունը ճանաչելու հարցում դրսեւորած արիության համար: Նիկարագուայի պատվիրակությունը Աբխազիա է ժամանել այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով: Մինչ այդ, Սանտոս Լոպեսը այցելել էր Ցխինվալ, որտեղ ստորագրվել է նաեւ Հարավային Օսեթիայի եւ Նիկարագուայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր:
Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսյան իրադարձություններից հետո այդ հանրապետությունների անկախությունը, բացի Ռուսաստանից, ճանաչել են նաեւ Նիկարագուան, Վենեսուելան եւ Նաուրուի Հանրապետությունը: