Ուրբաթ օրը, առավոտյան, Պակիստանի հարավ-արեւմտյան շրջանում գտնվող Կվետտեն քաղաքի հիվանդանոցներից մեկում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 10 մարդ, կան վիրավորներ:
ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, տեղի ոստիկաններից մեկը ասել է, թե պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրել մահապարտ մի ահաբեկիչ: Պայթյունի պահին հիվանդանոցում է գտնվել շիաների մի խումբ: Բրիտանական «Sky News» հեռուստաալիքի տեղեկություններով, զոհվածների թվում են շիաների՝ երկրում գործող ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի ղեկավարի որդին, երկու ոստիկաններ եւ մեկ լրագրող: Առայժմ Պակիստանում գործող ահաբեկչական որեւէ խմբավորում չի հայտարարել տեղի ունեցած ահաբեկչական ակտի պատասխանատվությունը ստանձնելու մասին: