Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի նախագահին թագավորների դամբարանում չեն հուղարկավորի

Ապրիլ 17,2010 00:00

\"\"Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին եւ նրա տիկինը՝ Մարիա Կաչինսկին, որոնք զոհվել էին ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում, կհուղարկավորվեն Կրակովում, Վավելի գերեզմանատան Ստանիսլավի եւ Վացլավի մայր տաճարի գավիթում եւ ոչ թե Վավելի դամբարանում, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ: Այդպիսի որոշումը, որն ընդունվել է ապրիլի 15-ին, նպատակ ունի հաշտեցնելու երկրի նախագահական զույգին թագավորական դամբարանում հուղարկավորելու կողմնակիցներին եւ ընդդիմախոսներին: «Gazeta Wyborcza»-ի մատուցմամբ, նկատի ունենալով լեհերի բողոքի զանգվածային ակցիաներն ու ելույթները, իշխանությունները ստիպված են եղել նույնիսկ հատուկ խորհրդակցություն հրավիրել՝ երկրի նախագահի հուղարկավորության տեղը հստակեցնելու համար: Այդ խորհրդակցությանը մասնակցել է Վավելի դամբարանում թաղված մարշալ Յուզեֆ Պիլսուդսկի թոռը, Քրիստոֆեր Յորաչեւսկու անվան հիմնադրամի նախագահը եւ Կրակովսկի Ստանիսլավ Ձիվիշը:
Շարքային լեհերը անհամաձայնություն էին հայտնել Կաչինսկիներին թագավորական դամբարանում հուղարկավորելու որոշման առնչությամբ, քանի որ, նրանց կարծիքով, Կաչինսկին ոչինչ չի արել, որը նրան իրավունք կտար հանգչել թագավորների եւ ազգային հերոսների, մեծագույն մտավորականների կողքին: Այդօրինակ բողոքի ակցիաները, որոնց միացել էին նաեւ հեղինակավոր մտավորականներ, Լեհաստանում սկսվել էին դեռ երեքշաբթի օրվանից եւ ընդգրկել էին նաեւ համացանցը:
Ավիավթարի զոհերի հուղարկավորությունը նախատեսված է կիրակի օրը, բայց այն կարող է հետաձգվել, եթե Իսլանդիայում սկսված հրաբխի պատճառով առկա եղանակային պայմանները արգելափակեն եվրոպական երկրների օդային տարածքը եւ օդակայանները թռիչքներ չիրականացնեն: Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահի հուղարկավորությանը մասնակցելու համար այդ երկիր են ժամանելու աշխարհի տարբեր պետությունների առաջնորդներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել