«Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսել Կարեն Դեմիրճյանի «ԺվՌ րՍՉՏջՖ րՑՐՏփՍՌ» աշխատանքային օրագրերն ամփոփող գիրքը: Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ շնորհանդեսը: Ըստ գրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանի, հրատարակմանն աջակցել է Հայաստանի ղեկավարությունը. «Այն հանգամանքը, որ իշխանություններն աջակցել են, ինչ-որ խորհուրդ ունի»:
a1plus.am-ի փոխանցմամբ՝ ժողովածուի խմբագիր Պետրոսյանը, որն այսօր ԱԱԾ-ի բուժվարչության պետն է, իր ելույթում նորանկախ Հայաստանի հիմնադիրներին անվանեց «կեղծ դեմոկրատներ ու վայրի կապիտալիզմի քարոզիչներ, որոնք կանխեցին Հայաստանի թռիչքը, հարվածելով թիկունքից՝ կրակեցին Հայաստանի վրա»: Նրանց գործելաոճը Պետրոսյանը համարեց «հիմարություն կամ դավաճանություն», եւ կոչ արեց վերացնել նրանց գործունեության «ավերիչ հետեւանքները»: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ, անդրադառնալով ելույթի բովանդակությանը, ասաց. «Ոչ ոք չպետք է ենթարկվի իդեոլոգիայի մաղձին, ինչ իդեոլոգիա էլ դավանենք, չպետք է գնահատական տալուց լինենք այդ իդեոլոգիայի զոհը… Դեմիրճյանի վերադարձը քաղաքականություն՝ վկայում է այն մասին, որ իդեոլոգիան ոչ մի կապ չունի»: Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Գիրքը որոշակի պատկերացում է տալիս այն վիթխարի գործունեության մասին, որ կատարվել է Կարեն Սերոբիչի ղեկավարության օրոք: Այն ներկայացնում է այդ ժամանակների սոցիալ-տնտեսական վերելքը»: Կ. Դեմիրճյանի տիկինը՝ Ռիմա Դեմիրճյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց. «Նա անզուգական մարդ էր, ինչպես հասարակությանն ու քաղաքականությանն էր նվիրված, այնպես էլ՝ ընտանիքին»: