Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵԿԱԼԻՑ ԹՌՑՐԵԼ ԷԻՆ

Ապրիլ 17,2010 00:00

2 օր առաջ ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալից ահազանգ էր ստացվել, որ գողացել են ուղեկալը լուսարձակային հենակետի հետ կապող հեռախոսակապի մալուխի 200 մ երկարության հատվածը: ՀՀ ոստիկանության  տեղեկատվական ծառայությունից երեկ հայտնեցին, որ ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 22-ամյա Սուրիկ Պ.-ն եւ 29-ամյա Կարեն Ղ.-ն, ովքեր բերման են ենթարկվել բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել