Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԴ-ՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ԿԼԻՆԵՆՔ

Ապրիլ 17,2010 00:00

«Միլանո» խանութի գործով փաստաբանները պատրաստում են գանգատ, որն առաջիկայում կներկայացվի Եվրադատարան: Երեկ այդ գործով փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ ոչ մի ժողովրդավարական պետությունում նման բարբարոս մեթոդներով վտարման գործընթաց տեղի չի ունենում. «Համոզված եմ՝ մենք հերթական անգամ Եվրադատարանից ստանալու ենք վճիռ, որով ոմն մեկի տնտեսական շահերի համար պատասխանատվություն է կրելու ՀՀ պետբյուջեն: Էլ չեմ խոսում պետության վարկանիշի մասին: Շատ երկրների դեմ է Եվրադատարանը վճիռ կայացնում, սակայն վճիռ էլ կա, վճիռ էլ: Եվրոպական դատարանում ցնցվելու են այս գործից, երբ տեսնեն, որ աշխարհում դեռեւս նման պետություն կա, որտեղ նման բաներ են տեղի ունենում»: Բացի այդ, փաստաբանը հիշեցրել է ԴԱՀԿ-ի վայրի գրոհը «Միլանոյի» վրա. «Եթե այդ մարդիկ չներկայանային որպես ԴԱՀԿ աշխատակից, ոչ ոք չէր կարող դա գուշակել: Թվում էր, թե դա ավազակային հարձակում է»: Տարածքի նոր սեփականատերը «Ավո Ֆ. Մ. Հ.» ՍՊԸ-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել