Կարմիր բլուրի տարածքը կմաքրվի շինարարական աղբից: Երեկ կայացած ասուլիսում հաղորդել է ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա ասելով, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը զբաղվում են համապատասխան ծրագրի մշակմամբ, քանի որ Կարմիր բլուրից աղբի դուրս բերումը կպահանջի զգալի ֆինանսական ներդրումներ: «Կարմիր բլուրը մտածված ծրագրերի կարիք ունի: Օրինակ, չի բացառվում, որ դրա մոտ կառուցվի ավտոճանապարհ: Ուստի անհրաժեշտ կլինի հաշվի առնել բոլոր նրբությունները, որպեսզի նոր ճանապարհը հուշարձանը չվնասի»,- ըստ «Արմինֆոյի»՝ ասել է Պ. Ավետիսյանը: