Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼՔՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Ապրիլ 17,2010 00:00

Երեկ Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանն արգելել է գրող-հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի սցենարով նկարահանված «Ընտրություն» ֆիլմի ցուցադրությունը, որը նախատեսված էր ապրիլի 16-ին: Տնօրենի հետ հանդիպելուց հետո Պասկեւիչյանը պարզել է, որ արգելքը դրվել է կրթության եւ գիտության նախարարության կողմից՝ հղում անելով ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N1392-Ն որոշման երրորդ հավելվածին, որն օրինակելի կանոնադրություն է «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության համար, իսկ այդ կանոնադրության ընդհանուր դրույթների 9-րդ կետով «հաստատություններում չեն թույլատրվում քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը»։
Տիգրան Պասկեւիչյանը երեկ հայտարարել է, թե՝ «ԿԳՆ-ի դրած ապօրինի արգելքով հեղինակի եւ հրավիրված հանդիսատեսի նկատմամբ խախտվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, որը երաշխավորում է խոսքի, տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը»: Սա Պասկեւիչյանի առաջին ֆիլմը չէ, որ արգելվում է ցուցադրել: Այդպիսի ճակատագրի է արժանացել նաեւ նրա՝ Երեւանի կենտրոնի իրացման մասին պատմող «Օտարում» ֆիլմը, որի ցուցադրումը 2008թ. հոկտեմբերին քաղաքական պատճառներով մերժել էր «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ վճարումը երաշխավորվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել