Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր մեղքը քավեք՝ գնալով

Ապրիլ 17,2010 00:00

\"\"«Թուրքիայի եւ հատկապես Ադրբեջանի դիվանագիտության խորամանկության միֆը հօդս ցնդեց»,- երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով. «Մինչ օրս մենք գտնում էինք, որ նրանք ահավոր խորամանկ են եւ անընդհատ պետք է նրանցից վախենալ։ Պարզվեց, որ կացնային այն քաղաքականությունը, որ նրանք վարել են Ցեղասպանության օրոք, վարում են նաեւ դիվանագիտության մեջ. նրանք փորձում են ուժ գործադրել, կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ այլ հարց է։ Պատկերացրեք՝ եթե Էրդողանը կարող է գնալ եւ Օբամային խնդրել, թե շատ եմ խնդրում՝ հանկարծ «ցեղասպանություն» բառը չասես։ Սա այն դեպքն է, երբ ասում են՝ դու ասացիր»: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձին՝ նա ասել է, թե իրենց կուսակցության համար դա ընդունելի գաղափար չէ. «Չի կարելի այս պահին հասարակությանը նորից գրգռել այն առումով, որ կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը կվերադառնա, կամ Ռոբերտ Քոչարյանը։ Գնացել եք, գնացեք ձեր մեղքերը քավեք, հետո նոր կորոշենք՝ իրո՞ք դուք այդ բանն արեցիք, թե՞ ոչ։ Երկուսն էլ մեղավոր են։ Այս երկրի այսօրվա վիճակն այդ երկու մարդու կառավարման արդյունքն է։ Երրորդը դեռ չգիտենք՝ ինչ կանի. երրորդից դեռ սպասումներ ունենք։ Չենք ունենա այդ սպասումները, նույնն էլ կասենք այս երրորդի մասին»։ Իսկ Սերժ Սարգսյանին Գասպարիչը խորհուրդ է տվել նոր թիմ ստեղծել եւ լուծել երկրի ներքին հարցերը. «Ոչ ոք իրեն չի խանգարում։ Այս ազգի պոտենցիալը մեծ է։ Ցանկության դեպքում հիանալի թիմ կարելի է ստեղծել, այսինքն՝ այնպիսի մի կառավարություն, որտեղ պրոֆեսիոնալներ նստած կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել