Երեկ Հայ ազգային կոնգրեսն ու գազի գնի բարձրացման որոշման դեմ բողոքող քաղաքացիները, որոնք դիմել են Վարչական դատարանին՝ այդ որոշումն անհիմն եւ ապօրինի ճանաչելու եւ չեղյալ հայտարարելու հայցով, երթով հասել են Վարչական դատարանի շենք եւ փոխանցել իրենց պահանջը՝ դատաքննությունն իրականացնել հրապարակավ եւ բանավոր ընթացակարգով: Կոնգրեսն արձանագրում է, որ 7230 ընտանիք ներկայացնող համահայցվորների դատարան դիմելու պահանջը Հայաստանի պատմության մեջ ամենամեծ կոլեկտիվ հայցն է եւ այն ձեռք է բերել այնպիսի հասարակական հնչեղություն, որ պետք է քննվի բանավոր ընթացակարգով: Մինչդեռ Վարչական դատարանը, օրենքի պահանջի խախտմամբ, որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով, ինչը, ըստ ՀԱԿ-ի, «թույլ է տալիս իշխող ռեժիմին առավելագույնս նվազեցնել հասարակության մասնակցությունը դատավարությանը»:
Կարդացեք :