Մոնտե Կարլոյում ընթացող թենիսի միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը $3 միլիոն է, արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը երկրորդ շրջանում 6:4, 3:6, 7:6 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Միխայիլ Յուժնուն՝ նրա դեմ փակելով 1/8 եզրափակիչ տանող ճանապարհը: Դրա համար Նալբանդյանից պահանջվել է երեք ժամ: Այժմ հայ թենիսիստի մրցակիցը լինելու է իսպանացի Թոմի Ռոբրեդոն: