Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրորդ թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոները ձեռնամուխ է եղել նույն քաշային կարգում WBA/WBC չեմպիոնական գոտիների տիրակալ Վախթանգ Դարչինյանի հետ կայանալիք ռեւանշ մրցամարտի նախապատրաստությանը: Դոները ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ պայմանագիր դեռ չի ստորագրվել, սակայն վստահություն է հայտնել, որ իրենց մենամարտը կկայանա: Հիշեցնենք, որ այդ մարտի նախնական ժամկետ է սահմանվել օգոստոսի 21-ը: