Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ԽՈՍԵԼ Է ՔՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

Ապրիլ 16,2010 00:00

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ Սամսունում հարձակման ենթարկված քրդական կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքի հետ: 2009թ. դեկտեմբերին Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը հայտնել է, որ իրեն զանգել է նախագահ Գյուլը եւ ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ: Ահմեդ Թուրքը նշել է, որ Գյուլը շնորհակալություն է հայտնել իրեն՝ ցուցաբերած ողջախոհ պահվածքի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել