Հինգշաբթի օրը Գազայում մահապատժի են ենթարկվել երկու պաղեստինցիներ, որոնք մեղադրվել են իսրայելցիների հետ համագործակցության մեջ: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Գազայի հատվածում իսլամական ՀԱՄԱՍ շարժման խմբավորման ղեկավարությունը: Վերջիններս մահապատժի մանրամասների վերաբերյալ հավելյալ տեղեկություն չեն հաղորդել, բայց պաղեստինյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկը տեղեկացրել է, որ մահապատիժն իրականացվել է գնդակահարության եղանակով: Սա, 2007թ.-ից՝ Գազայում ՀԱՄԱՍ շարժման իշխանության գալուց ի վեր մահապատժի իրականացման առաջին դեպքն է: