Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը խոսել է թուրքի դիրքերից

Ապրիլ 16,2010 00:00

\"\"«Եվրոպական խորհրդում Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող ենթահանձնաժողովի ձեւավորման նպատակը խորհրդարանական դիվանագիտության մշակման նպատակ է հետապնդում»,- ադրբեջանական APA գործակալության մատուցմամբ, այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մովլութ Չավուշօղլուն: Նրա ասելով, հանձնաժողում, ի թիվս Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների, ներկայացված կլինեն նաեւ 11, այդ թվում՝ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատգամավորներ: «Հանձնաժողովում մենք պատրաստվում ենք քննարկել երկխոսության եւ հակամարտության լուծման հնարավոր ուղիներ գտնելու հարցը: Խնդիրները հայտնի են, դրանք քննարկելու անհրաժեշտություն չկա, եւ մենք երկխոսությունը կսկսենք հակամարտության կարգավորման հնարավորությունների շուրջ: Մեր նպատակը խորհրդարանական դիվանագիտության օգնությամբ հակամարտության կարգավորման մեջ մեր ներդրումն ունենալն է»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Վերջինս Բաքվում խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին: Նրա ասելով, պատմական հարցերի առնչությամբ որոշումներ կայացնելը քաղաքական գործիչների գործը չէ. «Պատմությանն առնչվող որոշումներ պետք է կայացվեն պատմաբանների եւ հանձնաժողովների ուսումնասիրությունից հետո: Քաղաքական գործիչները պատմական գիտությունների մասնագետներ չեն: Արդյոք արխիվներում մե՞նք, թե՞ պատմաբաններն են աշխատում: Դա մասնագետների գործն է: Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում եւս կան պահեր, որոնք պետք է ուսումնասիրեն պատմաբանները, եւ քաղաքական գործիչները չպետք է այդ հարցն օրակարգ բերեն: Դա իմ՝ որպես ԵԽԽՎ նախագահի եւ որպես մարդու կարծիքն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել