Լրահոս
Օրվա լրահոսը

Արջից տուժածը 11 օր անցկացրեց հիվանդանոցում

Ապրիլ 16,2010 00:00

Ապրիլի 13-ին Երեւանի հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել Իջեւանի Ներքին Ծաղկավան գյուղի 22-ամյա բնակիչ Վահե Ասիրյանը: Ապրիլի 2-ին, գյուղի անտառում սունկ հավաքելու ժամանակ, նրա վրա արջ էր հարձակվել: Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը հայտնեց, որ հսկա, շուրջ 300 կգ քաշ ունեցող գազանը բազում վնասվածքներ է հասցրել երիտասարդին: Վահեն, բարեբախտաբար, իրեն չի կորցրել եւ արջի երախն է մտցրել ձեռքերը, որպեսզի գազանը չհոշոտի իր մարմինը: Մոտակայքում լսվել է Վահեի հետ սունկ հավաքելու գնացած ընկերոջ ձայնը, եւ գազանը հեռացել է: Ներկայումս Վահե Ասիրյանի ինքնազգացողությունը բավարար է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել