ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2010թ. ապրիլի 5-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 27.5 լիտր ոգելից խմիչք, որից 27 լիտրը՝ ինքնաշեն, 119 բջջային հեռախոս եւ 120 կտրող-ծակող առարկաներ: Ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Ա. Բաբայանի, գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 3 դեպք: Քաղաքացիական բժշկական հաստատություններ են տեղափոխվել՝ 2, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել՝ բուժման նպատակով նախկինում տեղափոխված 3 դատապարտված կամ կալանավորված անձ: