Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը… մարդու բարեկամն է

Ապրիլ 16,2010 00:00

\"\"Նկարում պատկերված այս աչք շոյող «արվեստի գլուխգործոցը» տեղադրված է Ջերմուկ քաղաքի հենց մուտքի մոտ։

Հարգելի խմբագրություն, սրան ի՞նչ ասեմ՝ ցուցատախտակ ասեմ, գովազդային վահանակ ասեմ, հումորի անկյուն ասեմ, թե չգիտեմ ինչ ասեմ։ Սա այնպես էր տեղադրված, որ երբ անցնում ես կողքով՝ մի պահ թվում է, թե տեսիլք է։ Երբ հարցրի բնակիչներին՝ ավելի զարմացա, որ այս վահանակը տեղադրվել է վերջին մեկ տարում, այսինքն՝ 2008 թվականի մարտյան դեպքերից հետո, երբ հայրենի ոստիկանները աչքի ընկան «բարեկամության», «վստահության գրավականի» եւ մանավանդ «պահապան» լինելու իրենց բուռն գործողություններով։

Այս ցուցանակի էությունը շատ նման եւ համահունչ է մեր երկրի տնտեսական աճի ցուցանիշներին, «Առաջ Հայաստան» կագախոսին եւ մնացած փուչ կարգախոսներին ու զարգացման ցուցանիշներին։

Ծիծաղելի է նաեւ այն, որ այս շատ լավ խնամված (ինչը չի կարելի ասել մնացած ցուցանակների մասին) «գովազդային վահանակը», ըստ բնակիչների պատմածի, պահպանվում է այնպես, ինչպես ժամանակին պահպանվում էր Երեւանում Օպերայի մոտ տեղադրված Բրեժնեւի լուսանկարը։

Երբ նույն օրը ետ էի գալիս, նկատեցի մի քանի շքեղ մեքենաներ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ, որ կանգնած էին այդ ցուցանակի մոտ եւ ծիծաղում էին՝ նայելով դրան։ Ծիծաղին մասնակից էին նաեւ երկու ոստիկանական համազգեստով մարդիկ։ Ասենք, դա կարդալով, եփած հավի ծիծաղն էլ կգար։ Իսկ մենք ինչ անենք… ողբա՞նք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել