Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեղատներից կհանեն, բայց՝ կծախեն

Ապրիլ 16,2010 00:00

Եթե մեր երկրում կեղծված դեղերը վաճառվում են բացեիբաց՝ հենց դեղատան ցուցափեղկում դրված, Եվրամիության երկրներում դեղերի կեղծ շրջանառությունը կատարվում է համացանցի միջոցով: Հայաստանում ինտերնետի միջոցով առեւտուրը դեռ լայն մասսայականություն չի վայելում, բայց եթե կտրականապես արգելվի ու վերահսկվի դեղատներում կեղծ դեղերի վաճառքը, չի բացառվում, որ մեր երկրում դեղ կեղծողները նույնպես ինտերնետի միջոցով կարողանան իրացնել իրենց արտադրանքը: Երեկ Մտավոր սեփականության իրավունքների մասին քննարկման ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերն իր մտահոգությունը հայտնեց, որ եվրոպական շուկայում այսօր ինտերնետային ցանցի միջոցով կեղծված դեղորայքի վաճառքի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Ըստ բանախոսի, ինտերնետային առեւտրի մասշտաբները բավական մեծ են, եւ հնարավոր չէ դրանց ծավալները ճշգրիտ հաշվարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել