Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուրիշներին օրինակ են ծառայում

Ապրիլ 16,2010 00:00

Թամանյան 1ա հասցեում՝ Կասկադի հարեւանությամբ գտնվող Երեւանի առաջին բարձրահարկ շենքն այսօր ոչնչով չի զիջում նորակառույց «էլիտար» շենքերին, չնայած այն կառուցվել է ուղիղ 51 տարի առաջ՝ 1959-ին: Դա Հայաստանի այն բացառիկ օրինակելի շենքերից է, որը տարբերվում է իր մաքրությամբ, կարգուկանոնով ու բնակիչներով: Նախ, շենքի մուտքի դուռը բացելու համար պետք է կամ շենքի բնակիչ լինես, կամ առնվազն սպասված հյուր: Ուշագրավ է նաեւ մուտքի դռանը փակցված «ԺՉպՐՖ ջՈՍՐօՑՖ ոպՐպՋվՏ, վՏ ՏրվՏՉՈՑպսՖվՏ» հիշեցումը, եւ շենքի բնակիչների ազգանունների ցուցակը՝ ըստ հերթականության: Շենքի ամենատարեց բնակչի՝ Ռուսաստանի ակադեմիայի անդամ Գոհար Ղուկասյանի խոսքերով՝ «Օրինակելի շենքի «գաղտնիքը» նախեւառաջ հարեւանության միասնականության մեջ է, որը փոխանցվում է սերնդեսերունդ»: Այդ շենքի հարեւանները հերթով հետեւում են մաքրությանը՝ թույլ չտալով, որ ծխախոտի մնացորդ, կոնֆետի թուղթ կամ արեւածաղկի հատիկ թափվի իրենց տարածք: Բացի այդ, շենքի կարգուկանոնին հետեւում է նաեւ լիազորը՝ Հովհաննեսը: Կեսդարյա շենքի բնակիչները պատմում են, որ կենտրոնի շատ շենքերից իրենց նախանձում են ու ամեն ինչ անում, որ հետեւեն իրենց օրինակին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել