Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապրիլ 16,2010 00:00

ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՐԿՎԻ

Կառավարությունը քննել եւ մերժել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շքեղության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այդ օրինագծի նպատակը բնակչության համեմատաբար հարուստ խավից լրացուցիչ հարկ հավաքելն է: Սակայն կառավարության հիմնավորմամբ՝ ՀՀ ֆիզիկական անձանց համար արդեն իսկ սահմանված են եկամտային եւ գույքային հարկերի պրոգրեսիվ դրույքաչափեր: Այս եւ մի քանի այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծերի փաթեթի ընդունմանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԱԺ պատգամավորի օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը իրոք մտահոգիչ է եւ լուծման կարոտ, սակայն ընդունելի չէ նրա առաջարկած տարբերակը: Պատգամավորը եւ կառավարությունը համատեղ քննարկման արդյունքում կարող են գտնել հարցի արդարացի լուծումը:

Գործադրի բացասական եզրակացությունն է ստացել նաեւ ԱԺ մի խումբ պատգամավորների այն օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր օրենքով սահմանել պետբյուջեում ՓՄՁ պետական աջակցության ծրագրի իրականացման գծով նախատեսվող հատկացումների նվազագույն շեմ, ինչն անընդունելի է կառավարության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել