Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱՍԻՆ «ԻՆՈՎԱՑՎԵՆՔ»

Ապրիլ 16,2010 00:00

Երեւանում երեկ բացվել է Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ ԱՊՀ երկրներում, ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») ղեկավար Ֆարիդ Մուխամետշինը, որոնք կենտրոնի բացման մասին հուշագիր են ստորագրել: Կենտրոնը գտնվելու է Երեւանում՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունում եւ միջնորդ օղակի դեր է խաղալու մի կողմից՝ ինովացիաներ մշակողների, մյուս կողմից՝ խոշոր գիտական հաստատությունների եւ վենչուրային հիմնադրամների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել