Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԱՆԻՐԱՎՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 16,2010 00:00

Երեկ հեղինակային իրավունքի նկատմամբ իրազեկության բարձրացմանը նվիրված կոնֆերանսում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից Հեղինակային իրավունքի պաշտպանության գործակալության տնօրեն Արմեն Ազիզյանը, ըստ «Արմինֆոյի», ասել է. «Համաշխարհային բրենդները չեն արձագանքում Հայաստանում իրենց ապրանքների կեղծման նկատմամբ հսկողություն հաստատելու առաջարկություններին: Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք հանրահայտ բրենդների սեփականատերերին՝ Հայաստանում իրենց արտադրանքի իրացումը հսկելու առաջարկությամբ, սակայն արձագանքներ չենք ստացել: Բացառություն է կազմում միայն Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչությունը: Իսկ մնացածը, որպես կանոն, մեզ բացատրում են, որ Հայաստանը փոքր շուկա է, եւ հսկողությունը ձեռնտու է ուղղել դեպի մեծ շուկաներ»: Ա. Ազիզյանը նշել է, որ Հայաստանում հեղինակային իրավունքը պաշտպանող մի քանի օրենքներ են ընդունվել, սակայն դրանց գործածության հարցը դեռեւս մնում է բաց. «2005 թվականին ՀՀ ոստիկանությունում ստեղծվեց հեղինակային իրավունքների խախտման դեմ պայքարի հատուկ բաժին, սակայն պետք է ընդունել, որ իր գործունեության 5 տարիների ընթացքում այդ կառույցն ակնկալվող արդյունավետության չի հասել»: Նա նաեւ հիշեցրել է, որ 2009 թվականից Հայաստանում, էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի գլխավորությամբ, գործում է Հեղինակային իրավունքների պաշտպանության միջգերատեսչական խումբը: «Հուսով եմ, որ այդ խմբի կողմից իրականացված քայլերը կբերեն որոշակի դրական արդյունքների»,- նշել է Ա. Ազիզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել