Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ՈՒ ԿԵՂԾՈՒՄ ԵՆ

Ապրիլ 16,2010 00:00

«Հայաստանում մտավոր սեփականության իրավունքի խախտումները զարգացման միտում ունեն, խախտումները նոր որակ են մտցրել արտադրության ոլորտում. հիմնականում արձանագրվում են ծրագրային ապահովման, չարտոնագրված սկավառակների վաճառքի եւ հեղինակային իրավունքի խախտումներ: Վերջին շրջանում նաեւ տեղական արտադրանքը կեղծելու միտում է նկատելի, ժամանակին հայկական արտադրության կոշիկը այնքան կեղծեցին, որ կորցրինք ռուսական շուկան, իսկ հիմա էլ սկսել են հայկական խմիչքները կեղծել, ստիպված արտադրողը մեծ ծախսեր է անում դրանից պաշտպանվելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի (ԵԱՊ) տնօրեն Կարեն Մարտիրոսյանը: Երեկվանից ԵԱՊ-ի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների իրազեկմանն ուղղված աշխատանքային սեմինարը: ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի խոսքով, դաշտում վերջին տարիներին օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, այժմ էլ օրենսդիրը քննարկում է ապրանքանշանների մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին. «Կարելի է ասել, թե ընդհանուր առմամբ Հայաստանում մտավոր սեփականության համակարգը ձեւավորված է, սակայն այս ամենը հեղինակին հնարավորություն չի տալիս իրենց իրավունքների պաշտպանությունը արդյունավետ կատարել, շուկան ողողված է հայտնի բրենդների կեղծված արտադրանքով, եւ վերջին տարիներին այդ ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել