Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնդակը կախված է Թուրքիայի դարպասի վրա

Ապրիլ 16,2010 00:00

Կարծում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը

\"\"ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ իր ասուլիսում հայտարարեց, որ ետ կանչելու կամ վավերացնելու գործոնը (խոսքը հայ-թուրքական արձանագրությունների մասին է- Մ. Ե.) ավելի ցածր վիճակում է, քան այն առաջընթացները, որ ունենք միջազգային ասպարեզում: «Ես ավելի հակված եմ, որ այսպես թե այնպես սահմանի բացումը իրողություն կդառնա»: Պարոն Սահակյանը վստահ է, որ ՀՀ նախագահի հայտարարությունները շատ կոշտ էին եւ ավելի «ֆունդամենտալ», եւ դա է պատճառը, որ նույնիսկ «մեր ընդդիմախոսների զինանոցը ի վիճակի չէ որակավորումներ տալ: Իհարկե, մեր իրականությունն այնպիսին է, որ ինչ-որ բան կգտնեն, որովհետեւ մեզ մոտ մտածում են ոչ այնպես, ինչպես Սփյուռքը կարող է մտածել, այսինքն՝ ազգային խնդիրների լուծմանը նպաստել, այլ մեր քաղաքական ուժերը օր առաջ ուզում են գալ իշխանության: Դրա համար մի քիչ բարդացնում են գործընթացները: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա միջազգային հանրության կողմից նոր որակումներ կլինեն, դրա նշույլները կան, տեղյակ եք Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հարցազրույցի մասին, այն ջղաձիգ, հակասական հայտարարությունների, որոնք նահանջ են ապրում: Իհարկե, ամեն ինչը ֆուտբոլային խաղի հետ կապելու դարձվածքից դուրս չեն գալիս եւ ամեն ինչը կապում են ֆուտբոլային խաղի հետ՝ անընդհատ կրկնելով, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, բայց եթե այդպես է գնացել, ասեմ հետեւյալը՝ գնդակը ոչ միայն Թուրքիայի կիսադաշտում է, այլեւ կախված է այդ երկրի դարպասի վրա: Եթե դարպասապահը գնդակը բռնի, ուրեմն արձանագրությունները կվավերացվեն, եթե ոչ, այսինքն՝ եթե «գոլ» լինի, ուրեմն արդեն Թուրքիան պարտված կլինի եւ բարոյական, եւ ռեալ ձեւով»:

Պարոն Սահակյանը վստահ է, որ Սփյուռքը բավականին ջերմ ընդունեց ՀՀ նախագահի խոսքը. «Սփյուռքի կազմակերպությունների բնորոշումը նաեւ հետեւյալն էր, որ ընդունեցին մեր երկրի նախագահի առաջնորդությունը մեր ազգային խնդիրների լուծման ճանապարհին, եւ դա բավականին լուրջ աշխատանքի այն քաղաքական որոշիչներն են, որոնք արժանացան նաեւ Սփյուռքի գնահատականներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել