Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրից հետո այդ երկրի առաջատար մարզական լրատվամիջոցները կազմել են տուրի խորհրդանշական հավաքականի կազմը: Լրագրողները հատկապես բարձր են գնահատել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ նրա թիմակից Վելիզար Դիմիտրովի խաղը: «Սպորտ Էքսպրեսը Ուկրաինայում» թերթի թղթակիցը առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստի խփած գոլը, ի դեպ, իր գեղեցկությամբ, նշված լրատվամիջոցի վարկածով, չորրորդն է տուրի հանդիպումներում արձանագրված լավագույն գոլերի ցուցակում: