Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔ՝ ԼԵՀ ԿԱՉԻՆՍԿԻԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ապրիլ 15,2010 00:00

Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի դստեր եւ երկվորյակ եղբոր՝ Յարոսլավի խնդրանքով որոշվել է երկրի նախագահին եւ նրա տիկնոջը՝ Մարիա Կաչինսկիին հուղարկավորել Կրակովի Վավել տաճարի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են Լեհաստանի ազգային հերոսները, թագավորներն ու հանրահայտ մտավորականները։ Այս որոշումը տարաձայնություններ է առաջացրել երկրում:
«Reuters»-ի մատուցմամբ, երեքշաբթի երեկոյան Կրակովի կենտրոնում մոտավորապես 500 ցուցարարներ՝ «Կաչինսկին թագավոր չէ», «Կրակովն ասում է՝ ո՛չ», «Վավելը Կրակով չէ» կարգախոսներով իրենց դժգոհությունն են հայտնել այդ որոշման կապակցությամբ: Որոշման դեմ հրապարակումներ կան լեհական մամուլում։ Բողոքի մեկ այլ արտահայտություն է Facebook սոցիալական ցանցում ստեղծված խումբը. Վավելում Կաչինսկիի հուղարկավորության դեմ հանդես է եկել 26 հազար մարդ, ովքեր պնդում են, թե այդպիսի որոշումը պետք էր համաձայնեցվեր լեհ ժողովրդի հետ:
Լեհ Կաչինսկիի եւ նրա տիկնոջ հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի օրը, դրան մասնակցելու են աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Գերմանիայի ղեկավարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել