Լրահոս
Օրվա լրահոսը

Քլինթոնն ու Դավութօղլուն քննարկել են արձանագրությունների հարցը

Ապրիլ 15,2010 00:00

\"\"ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Նրանց հանդիպման թեման եղել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրությունների վավերացումն ու այդ գործընթացը առաջ մղելը, որին Քլինթոնն աջակցություն է ցուցաբերում: «Խոսվել է, թե ինչ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել այդ հարցում երկու կողմերում էլ առաջընթաց ունենալու համար»,- news.am-ի մատուցմամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ասել Թուրքիայի արտգործնախարարը հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին, Քրոուլին ասել է. «Ով ծանոթ է Դավութօղլուին, գիտի, որ նա միշտ լավատես է»:
Իրանի ատոմային ծրագրի մասին Քրոուլին հայտնել է, որ բավարար ժամանակ չի եղել այդ հարցը Դավութօղլուի հետ քննարկելու համար, սակայն նշել է, որ Քլինթոնն ու Դավութօղլուն եւս մեկ անգամ կհանդիպեն հինգշաբթի՝ նախքան նախարարի Անկարա մեկնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել