Իջեւանի քաղաքապետարանի հեռախոսահամարների փաթեթի ունեցած 9 միլիոն 870 հազար դրամ պարտքի համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դատի է տվել քաղաքապետարանին:
Այս տեղեկությունը հաստատեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը (նստավայրը՝ Բերդ քաղաք), հավելելով, որ պարտքը մարելու համար ինքը մինչեւ ապրիլի 30-ը ժամանակ է տվել քաղաքապետարանին: