Ապրիլի 8-ին՝ «130 միլիոն դրամ վնաս՝ Սյունիքում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ, ըստ մասնագիտական ուսումնասիրությունների, մարտի 18-20-ը ձյան եւ ցրտահարության հետեւանքով Սյունիքի մարզի պտղատու այգիներին ու նորատունկ տնկիներին հասցված վնասի չափը կազմում է 130,270 միլիոն դրամ: Ցրտահարվել է 379 հեկտար այգի, տուժել են ծիրանենին, դեղձենին, սալորենին, տանձենին եւ պտղատու այլ ծառեր:
Արագածոտնի մարզպետարանից էլ տեղեկացանք, որ այս մարզում ցրտահարություններ են գրանցվել հիմնականում Աշտարակի տարածաշրջանում: Տուժել է 268 հեկտար ծիրանի այգի, ընդհանուր վնասը՝ մոտ 112 միլիոն դրամ: