Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայց՝ ընդդեմ արդարադատության նախարարության

Ապրիլ 15,2010 00:00

Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել ադրբեջանական «Նոր ժամանակ» կուսակցության հայցը՝ ընդդեմ Ադրբեջանի արդարադատության նախարարության, կապված կուսակցության չգրանցման հետ, ասում է «Նոր ժամանակ» կուսակցության նախագահ Մուսա Աղաեւը: Ըստ analitika.az-ի, «Նոր ժամանակ» կուսակցությունը հիմնվել է 2007 թ. հուլիսին: Նույն թվականի օգոստոսին կուսակցության ներկայացուցիչները դիմել են արդարադատության նախարարություն՝ կուսակցության պետգրանցման նպատակով: Գրանցումը մերժվել էր, եւ այդ ժամանակ նրանք դիմել են դատարան: Այս տարիների ընթացքում տեղի է ունեցել դատական 9 լսում, որոնք ավարտվել են անարդյունք:
«Ի վերջո, այս տարվա փետրվարի 20-ին մենք դիմել ենք Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մենք հուսով ենք, որ մեր իրավունքներն այնտեղ կպաշտպանվեն եւ արդար որոշում կկայացվի»,- հայտարարել է Մուսա Ագաեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել