ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի տեղեկացմամբ, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության՝ իրենց ներկայացրած տվյալներով, հանրապետությունում 2010թ. առաջին եռամսյակում գրանցվել է 10689 ծնունդ: 2009թ. նույն ժամանակահատվածում այն կազմել է 10173: Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4429 ամուսնության, 742 ամուսնալուծություն՝ 2009թ. նույն ժամանակաշրջանի՝ 4561 ամուսնության եւ 753 ամուսնալուծության համեմատությամբ:
2010թ. առաջին 3 ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 7259 մահ՝ 2009թ. նույն ժամանակաշրջանի 7854-ի դիմաց: