Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդեմ համասեռամոլների շքերթի

Ապրիլ 15,2010 00:00

Սանկտ Պետերբուրգի օմբուդսմենը դեմ է համասեռամոլների շքերթին, քանի որ այն չի պարունակում ռազմական տեխնիկա:
Սանկտ Պետերբուրգի Մարդու իրավունքների պաշտպան Ալեքսեյ Կոզիրեւը դեմ է ցանկացած այնպիսի շքերթի, որը չի ներկայացնում ռազմական տեխնիկա: Այս մասին երեկ նա հայտարարել էր մամուլի ասուլիսի ժամանակ, ակնարկելով նաեւ գեյ-շքերթի հավանական անցկացումը Սանկտ Պետերբուրգում, այս մասին հայտնում է «հՈվՍՑ-կպՑպՐոցՐչ.Րց»-ն: Կոզիրեւի խոսքերով, Ռուսաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի հանրահավաքների, հավաքների անցկացման: Սակայն շքերթը, իր բնույթով, ռազմական ուժի եւ տեխնիկայի ցուցադրում է: «Մնացյալը շոու է: Ես, բացի ռազմականից, դեմ եմ ցանկացած շքերթի, լինի դա համասեռամոլների, թե ոչ»,- ընդգծել է օմբուդսմենը: Բացի այդ, նա հայտարարել է, որ եթե իրեն դիմեն գեյ-շքերթի կազմակերպիչները եւ ասեն, որ ոտնահարվել են իրենց իրավունքները այլ պարագայում, ապա ինքը պարտավոր կլինի միջամտել:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում առաջին գեյ-շքերթը նախատեսվում է անցկացնել այս տարվա հունիսին: Մոսկովյան գեյ-շքերթի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեեւը հայտարարել է, որ տեղի ակտիվիստների հետ հասել է որոշակի պայմանավորվածությունների: Պետերբուրգյան շքերթի նախագահ է ընտրվել սեռական փոքրամասնությունների հայտնի ակտիվիստ Մարիա Եֆրեմենկովան: Նա ընդգծել է, որ քաղաքային իշխանությունների մերժման դեպքում, «միեւնույն է, սեռական փոքրամասնությունները դուրս կգան փողոց, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքները»: Եֆրեմենկովայի խոսքերով, իրենք պատրաստ են բողոքարկել մերժումը ընդհուպ «մինչեւ Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Ալեքսեեւը հիշեցրել է, որ Մոսկվայում կայանալիք գեյ-շքերթի պլանները չեն փոխվել, այն կայանալու է մայիսի 29-ին: Նրա խոսքերով, մոսկովյան գեյ-շքերթի հոբելյանական 5-րդ տարելիցի առթիվ ներկա են գտնվելու արտերկրի ակտիվիստներ եւ քաղաքական գործիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել