Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՒՄ՝ ԿԱՇԱՌՔԻ ԴԻՄԱՑ …

Ապրիլ 15,2010 00:00

«Սեւան» քրեակատարողականի բարքերից

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվեց ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Վազգեն Եղիազարյանի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ նախաքննությունն իրականացրած մարմնի, պարզվել է, որ արդարադատության մայոր Վազգեն Եղիազարյանը 2008 թ. օգոստոսի 13-ից մինչեւ 2009 թ. հուլիսի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի պաշտոնը: Նա իրավասու չէր անձանց աշխատանքի ընդունել: Սակայն «Սեւան» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի պաշտոնում նշանակվելու համար իրեն դիմած Քաղսի գյուղի բնակիչ Վաչե Վիրաբյանին հավաստիացրել էր, թե կարող է այդ հարցում աջակցել նրան, որի համար պահանջել է 300 000 դրամ կաշառք: Մայոր Եղիազարյանը 2009 թ. մարտի սկզբին իր աշխատասենյակում Վաչե Վիրաբյանից անձամբ ստացել է պահանջած 300 000 դրամ կաշառքը ու տիրացել այդ գումարին:
Նախաքննությամբ ձեռք բերած ապացույցներից մեկի համաձայն էլ, «Սեւան» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի պաշտոնում նշանակվելու համար իրեն դիմած Հրազդան քաղաքի բնակիչ Հովակիմ Գրիգորյանին նա հավատացրել էր, թե կարող է այդ հարցում նպաստել նրան, որի համար պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք: Վ. Եղիազարյանը 2009 թ. ապրիլի 21-ին իր աշխատասենյակում Հովակիմ Գրիգորյանից անձամբ ստացել է պահանջած 111.402 դրամին համարժեք $300-ը, տիրացել այդ գումարին, իսկ Հ. Գրիգորյանի վստահությունը ձեռք բերելու համար թելադրել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմում գրել:
Երբ Վաչե Վիրաբյանը եւ Հովակիմ Գրիգորյանը համոզվել են, որ Վ. Եղիազարյանը տիրացել է իրենց գումարներին, նրանից պահանջել են վերադարձնել հափշտակված գումարները, սակայն Եղիազարյանը տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել, հետագայում հրաժարվել է վերադարձնել Հ. Գրիգորյանից խաբեությամբ հափշտակած $300-ը, իսկ Վ. Վիրաբյանին վերադարձրել է միայն 200 000 դրամ:
ՀՔԾ-ն Վազգեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:
Վազգեն Եղիազարյանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել