Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իմ գործը ձեր գործն է

Ապրիլ 15,2010 00:00

Երեկ ԶԼՄ-ներին ուղղված բաց նամակով է հանդես եկել «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը. «Արդեն մեկ ամիս է՝ «Օլիմպ» ԱԿ-ն (Միլանո խանութ) պայքարում է իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Այս ընթացքում հանդիպեցինք խնդիրների, որոնք անլուծելի են թվում ինչպես պետական մարմինների անտարբեր կեցվածքի, այնպես էլ դատական համակարգի «անմնացորդ ծախված» լինելու հանգամանքով: Սեփական իրավունքների համար պայքարը դուրս է մղվել հասարակության կյանքից, եւ դրանում իրենց մեղքի մասն ունեն նաեւ ԶԼՄ-ները, որոնք հստակ բաժանված լինելով «ընդդիմադիր»-ի՝ եւ «իշխանամետ»-ի անարձագանք են թողնում հասարակական եւ սոցիալական ուղղվածության կարեւոր խնդիրներ: Ես, չլինելով քաղաքական որեւէ ուժի համակիր, մշտապես նվիրված եմ եղել իմ պետությանը եւ գործին, եւ այսօր իմ եւ իմ նմանների պայքարում նախեւառաջ պետք է շահագրգռված լինեն պետական մարմինները եւ հետեւաբար՝ իշխանական լրատվամիջոցները, որովհետեւ այս գործընթացը գործնականորեն հեշտացնում է իշխանությունների կողմից  բազմիցս ուղենշված նպատակները՝ կոռուպցիայի դեմ պայքարը, աջակցությունը մանր եւ միջին բիզնեսին եւ այլն: Այնինչ, չեզոք եւ անտարբեր հասարակություն ունենալու պարագայում մեր իշխանությունները ի վիճակի չեն լինի պայքարել այդ արատավոր երեւույթների դեմ, եւ այս պարագայում իշխանություն-հասարակություն համագործակցությունը պետք է լինի երկկողմ արդյունավետ: Մեր հետագա պայքարում հույս ունեմ, որ մեզ հետ կհամագործակցեն բոլոր օբյեկտիվ եւ արհեստավարժ լրատվամիջոցները, անկախ քաղաքական ուղղվածությունից՝ ի նպաստ Հայաստանում լրատվադաշտի առողջացման եւ հասարակական ակտիվության բարձրացման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել