Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պիրինգի նորմերը սահմանվել են

Ապրիլ 15,2010 00:00

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է հանրապետության հեռահաղորդակցական օպերատորների ցանցերի միջեւ պիրինգի նորմերը: Ելնելով պիրինգի սահմանումից, որպես 2 օպերատորների ցանցերի միջեւ անմիջական կապ՝ առանց 3-րդ կողմի մասնակցության, Հանձնաժողովը որոշում է ընդունել, որի համաձայն հանրային հեռահաղորդակցական ցանցի օպերատորը պարտավոր է մյուս օպերատորի պահանջով ապահովել անվճար պիրինգային կապ՝ առնվազն 10 մեգաբիտ/վրկ արագությամբ, կնքելով համապատասխան պայմանագիր: Կապը պետք է տրամադրվի պիրինգի առաջարկությամբ հանդես եկող օպերատորի կողմից, համապատասխան գրավոր-դիմումի ստացումից հետո, մեկ ամսվա ընթացքում: Տրամադրվող պիրինգային կապուղու միջին թրաֆիկը չպետք է գերազանցի  պայմանագրով նախատեսված ծավալների 60 տոկոսը: Թրաֆիկի փոխանակումը ժամանակավորապես անհնարին լինելու դեպքում օպերատորը պարտավոր է դեպի իր ցանց մուտքն ապահովել միջազգային կապուղիների միջոցով: Պիրինգային կետի կազմակերպման ծախսերը կատարում է այն օպերատորը, որը տրամադրում է պիրինգը, իսկ մինչեւ պիրինգային միացման կետ կապուղիների ծախսերը կատարում է պիրինգային կապի հայտ ներկայացրած օպերատորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել