Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հ. ԲԵՐՄԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ

Ապրիլ 15,2010 00:00

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը դատապարտել է Թուրքիայի աջակցության խմբի անդամ այն կոնգրեսականներին, ովքեր ջանքեր են գործադրում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում արգելափակելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Մասնավորապես, արձագանքելով Թուրքիայի աջակցության խմբի անդամների նամակին, որտեղ թուրքամետ կոնգրեսականները Նենսի Փելոսիին հորդորում են թույլ չտալ, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը մտնի Կոնգրեսի օրակարգ, Հովարդ Բերմանը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության փաստն անհերքելի է՝ ելնելով պատմական ապացույցների հսկայական քանակից եւ այն փաստից, որ ցեղասպանագետներն այս հարցում միակարծիք են: Բերմանը նաեւ հերքել է Ցեղասպանության բանաձեւի ընդունման դեպքում թուրքամետ կոնգրեսականների կողմից հնչող ազգային շահերի վտանգի մասին փաստարկները. «Հավատացած եմ, որ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա, եւ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել հսկայական առավելություններից, որը նա ունի երկկողմանի ռազմավարական հարաբերությունների շնորհիվ՝ նման կերպ «պատժելով» ԱՄՆ-ին չպարտավորեցնող բանաձեւի համար»,- ասել է նա: ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահը նաեւ իր անհամաձայնությունն է հայտնել այն փաստարկին, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են տուժել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման դեպքում: Նա նշել է, որ «հայ-թուրքական արձանագրությունները փոշոտվում են Թուրքիայի խորհրդարանում հենց թուրքական կողմի առաջ քաշած նախապայմանների պատճառով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել