Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՕՐԸ ԿՓՈԽՎԻ՞

Ապրիլ 15,2010 00:00

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նախորդ օրը ոստիկանության Չարենցավանի բաժանմունք՝ խանութի կողոպուտի կասկածանքով տարված 5 ձերբակալվածներից մեկի՝ 24-ամյա Վահե Խալաֆյանի մասին (վերջինս օգտվելով պահակախմբի անուշադրությունից՝ պահարանից վերցրել էր դանակը եւ որովայնին խփելով՝ մահացել էր) երեկ, ասուլիսի ժամանակ, հայտնեց, որ կատարվածի առնչությամբ ցավակցել է երիտասարդի ծնողներին: Նա ասաց, որ նշանակվել է ծառայողական քննություն: Ոստիկանապետը նշեց, որ պահակախմբի մեղքը եղել է ձերբակալվածի նկատմամբ անբավարար ուշադրությունը, մինչ այդ ոչ ոք Խալաֆյանին չի ծեծել, չի վիրավորել եւ չի դրդել ինքնասպանության: Ա. Սարգսյանի ասելով, դեռ 2005 թ. Խալաֆյանն ազատվել էր զինվորական ծառայությունից՝ վարքագծի խախտումների եւ իրեն մարմնական վնասվածք հասցնելու հակման առնչությամբ: Երեկ ոստիկանապետը նշեց նաեւ, որ չբացահայտված են մնում իր նախկին տեղակալի՝ Գեւորգ Մհերյանի սպանության, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի նկատմամբ բռնարարքի գործերը:
Իսկ ֆոտոլրագրող Գ. Շամշյանի դեմ սուտ մատնության հոդված առաջադրելու հետ կապված էլ նշեց, որ հետամուտ կլինի գործին եւ բացասաբար չի տրամադրված ֆոտոլրագրողի նկատմամբ: Ինչ վերաբերում է համասեռամոլների միջազգային օրը՝ ապրիլի 16-ին նաեւ մեր ոստիկանների տոնը նշելուն, նա ասաց, որ դիմել է երկրի նախագահին, խնդրել, որպեսզի այդ օրը փոխվի:
Ի դեպ, առաջարկվում է, որ մյուս տարվանից տոնը լինի ապրիլի 19-ին, որն առաջին հանրապետության ոստիկանության օրն է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել