Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԼՌՈՒՄ

Ապրիլ 15,2010 00:00

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդմանը եւ դրա տեղում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցմանն առնչվող աղմկահարույց պատմությունն անսպասելի շրջադարձ է ստացել:
Ըստ «Արմինֆոյի», կառավարությունը կայացրել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի դիրքորոշմանը հակառակ որոշում:
SAVE Cinema Moscow Open-Air Hall խմբի ակտիվիստների ձեռքն է ընկել հունվարի 25-ին Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին ուղղված Հասմիկ Պողոսյանի նամակը, որը գրվել է կառավարության որոշումից մեկ ամիս առաջ: Նամակում նշվում է, որ հաշվի առնելով ամառային դահլիճի դիրքը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ դահլիճում անցկացվում են կարեւոր մշակութային միջոցառումներ, մշակույթի նախարարությունը գտնում է, որ ամառային դահլիճն անհրաժեշտ է պահպանել որպես հուշարձան եւ հետագայում վերականգնել դրա նախնական տեսքը:
Նամակում հիշեցվում է, որ ամառային դահլիճը ճանաչվել է հանրապետության լավագույն կառույցներից մեկը, իսկ 1967 թվականին արժանացել է մրցանակի:
Հիշեցնենք, որ ավելի քան 23 հազար մարդ է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակի տակ, որում կոչ է արվում չեղյալ հայտարարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման վերաբերյալ կառավարության որոշումը: Ստորագրահավաք է սկսվել նաեւ Hayas (Ավստրալիա) մշակութային կազմակերպության համանման բովանդակության հանրագրի ներքո:
Ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման դեմ են արտահայտվել նաեւ Facebook սոցիալական ցանցի ավելի քան 6 հազար օգտվողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել