Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Ապրիլ 15,2010 00:00

ԵԽԽՎ ղեկավար Մովլութ Չավուշօղլուն Ադրբեջան այցից հետո կայցելի Հայաստան: Այդ մասին ԵԽԽՎ նախագահը հայտարարել է Բաքու ժամանելուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն՝ վկայակոչելով Trend-ը, Մ. Չավուշօղլուն հայտարարել է, որ ապրիլին ԵԽԽՎ-ն կվերսկսի ղարաբաղյան հակամարտության գծով ենթակոմիտեի աշխատանքը: Նրա խոսքով, ապրիլին տեղի կունենա հանդիպում Ադրբեջանի եւ ՀՀ ներկայացուցիչներ Սամեդ Սեիդովի եւ Դավիթ Հարությունյանի հետ, ինչից հետո կվերսկսվի ենթակոմիտեի աշխատանքը, որը դադարեցվել էր ենթակոմիտեի ղեկավար լորդ Ռասսել Ջոնսթոնի մահվանից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել