Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամի թիմը պաշտոնապես բողոքարկել է

Ապրիլ 14,2010 00:00

\"\"«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի թիմը պաշտոնապես բողոքարկել է «Super Six World Boxing Classics» մրցաշարի շրջանակներում ամերիկացի Անդրե Դիրրելի հետ մենամարտի արդյունքը:

Հայ բռնցքամարտիկի ներկայացուցիչները պահանջում են մարտը համարել ավարտված՝ առանց արդյունքը հայտարարելու, այն հիմնավորումներով, որ ռեֆերին չի հաշվել Դիրրելի նոկդաունը, որում նա հայտնվեց 10-րդ ռաունդում, ամերիկացուն նկատողություն չի գրանցել գոտկատեղից ներքեւ կատարած հարվածների համար: Բացի դա, բողոքում ասվում է, որ Աբրահամը կանոններով արգելված հարված հասցրել է այն պատճառով, որ դա թույլատրել է ռեֆերին, որը «stop» հրահանգը չի տվել հենց այն ժամանակ, երբ ամերիկացին սայթաքել է:

Չնայած այս պարտությանը, Աբրահամը երեք միավորով շարունակում է գլխավորել աշխարհի վեց ուժեղագույն գերմիջին քաշային բռնցքամարտիկների մրցաշարային աղյուսակը:

Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտն անցկացնելու է օգոստոսի 21-ին՝ Նոթինգհեմում (Անգլիա): Այդ օրը նրա մրցակիցը լինելու է երկրորդ միջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Կարլ Ֆրոչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել