Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրտեսները»՝ ՆՓԱԿ-ում

Ապրիլ 14,2010 00:00

\"\"Ապրիլի 10-ին ՆՓԱԿ-ում բացվել է «Լրտեսվող Հայաստան» ցուցահանդեսը, որի համադրողն է Սեդա Շեկոյանը: Մասնակցում են Անահիտ Հայրապետյանը, Օվսաննա Շեկոյանը, Դավիթ Նուբարյանը, Սամվել Վանոյանը, Վահագն Ղուկասյանը եւ այլք: «Մեզանից շատերը կարող են ասել՝ ո՞նց եմ հաջողացրել ծնվել հենց Հայաստանում: Հենց նման մտքերի պատճառով էլ մենք ռիսկի ենք դիմում՝ պատժվել կյանքի առումով ամլությամբ եւ փորձի բացակայությամբ, որից մեզ կարող են փրկել աշխատանքն ու հավատը: Այն, ինչից կարող էինք սովորել, այնտեղ է, որտեղ մենք կանք, քանի որ կարող ենք փորձով դուրս գալ միայն այն տեղից, որտեղ գտնվում ենք մեր կենդանի մարմնով… Անհատականության միակ հայրենիքն անհայտ հայրենիքն է: Ցանկացած արվեստագետ կամ անհատականություն, այդ թվում՝ երիտասարդ հայ, ինչ-որ առումով անհայտ երկրի քաղաքացի է: Նա նման է լրտեսի, ով հասու է իրականությանը, այն տարբերությամբ, որ հայտնի չէ, թե ում է ծառայում, քանի որ ծառայում է ոչ թե կոնկրետ պետության՝ ի վնաս իր ծննդավայրի, այլ որոշակի աշխարհագրական անուն չունեցող անհայտ հայրենիքի: Հետեւաբար՝ նա ծառայում է ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ֆրանսիային կամ էլ Ռուսաստանին: Սրա գիտակցումն էլ մեզ դնում է մի իրավիճակում, որտեղ պետք է լրտեսներ լինենք»,- ցուցահանդեսի խորագիրն այսպես է մեկնաբանում համադրողը:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հուլիսի 10-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել