Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ն ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԻՐ ԱՆԴԱՄ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՌԴ-Ն ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ՉԻ ԱՆԻ

Ապրիլ 14,2010 00:00

Անցած տարվա աշնանը տեղի ունեցած ռուսական խոշորամասշտաբ ուսումնական զինավարժությունները չէին համապատասխանում ՆԱՏՕ-ի եւ Մոսկվայի միջեւ դրական հարաբերությունների ձեւավորման ոգուն եւ բավարար չափով թափանցիկ չէին: «Newsru»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը՝ Բրյուսելում BNS գործկալության հետ զրույցում՝ հավելելով, թե հույս ունի, որ հետագայում «մենք նման զինավարժություններ չենք տեսնի»: Միաժամանակ Ռասմուսսենը ընդգծել է, թե չի համարում, որ այդ զինավարժությունները սպառնալիք են հանդիսանում ՆԱՏՕ-ի դաշնակից որեւէ երկրի դեմ, նաեւ չի համարում, որ Ռուսաստանի կողմից կա ՆԱՏՕ-ի որեւէ երկրի դեմ ուղղված սպառնալիք: Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանն ու Բելառուսը «Արեւմուտք-2009» ռազմաուսումնական համատեղ վարժանքներ էին անցկացրել բալթյան երկրների՝ Լիտվայի սահմանի անմիջական հարեւանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել