Ապրիլի 13-ին Ֆրանսիայի հարավում կործանվել է «Patrouille de France» պիլոտաժային խմբի ինքնաթիռներից մեկը: Օդաչուին, որը մարզական թռիչք է իրականացրել, հաջողվել է կատապուլտով դուրս նետվել վթարի ենթարկվող ինքնաթիռից, բայց, այդուհանդերձ, նա թեթեւ վնասվածքներ է ստացել: Դաշտում ընկած ինքնաթիռի վթարի ենթարկվելու պատճառների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: APA-ի մատուցմամբ, «Patrouille de France»-ը աշխարհում ամենահայտնի եւ պիլոտաժային խմբերից մեկն է: 1981թ.-ից ի վեր, նրա օդաչուները թռիչքներ են իրականացնում «Alphajet» ֆրանս-գերմանական համատեղ արտադրության՝ Ֆրանսիայի պետական դրոշի գույներով ներկված ինքնաթիռներով: Պիլոտաժային խումբը բազմաթիվ անգամ հանդես է եկել նաեւ ռուսական ՄԱԿՍ ավիասրահում: