Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է «ՃՌԻԿԸ»

Ապրիլ 14,2010 00:00

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է Շենգավիթ համայնքի «թաղային հեղինակություն» Արմեն Ազիզյանը (մականունը՝ «Ճռիկ»): Նա ապրիլի 4-ին, ժամը 14-ի սահմաններում, Երեւանի Արշակունյաց պողոտայի 69-րդ շենքի մոտ հեռախոսազանգի կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել Աշոտ Ավագյանի, Վարդան Եգանյանի եւ Արթուր Ավագյանի հետ, փողոցում ծեծի է ենթարկել նրանց, հավաքված մարդկանց ներկայությամբ հայհոյել: Ապրիլի 9-ին Ա. Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել