Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշեցինք հաշտվել

Ապրիլ 14,2010 00:00

ՀՀ վարչական դատարանի Գյումրիի նստավայրում երեկ շարունակվեց «Առավոտն» ու ԻԱԿ-ն՝ ընդդեմ Գյումրիի մարզպետարանի, հայցի նախնական քննությունը:

«Առավոտի» շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեջլումյանի միջնորդությամբ հայցվոր կողմը բացեց «Առավոտի» էլեկտրոնային հասցեն եւ ապացուցեց, որ 2009 թվականի օգոստոսի 19-ին էլեկտրոնային նամակ-հարցումն ուղարկվել է Շիրակի մարզպետարան: Մարզպետարանի ներկայացուցիչներն էլ պարզաբանեցին, որ տեխնիկական խնդիրների պատճառով 2003 թվականից մարզպետարանի էլեկտրոնային հասցեները չեն աշխատում եւ միայն 2009-ի վերջին մարզպետարանը նոր էլեկտրոնային հասցե է ստացել՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգում, որով էլ այլեւս աշխատելու են:

Մարզպետարանի ներկայացուցիչները հայցի նախնական քննության ընթացքում նաեւ պատրաստակամություն հայտնեցին «Առավոտին» տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, որն ակնկալվել էր ի պատասխան մարզպետարանին ուղղված նամակ-հարցումով: Նկատի ունենալով այս հանգամանքները՝ կողմերը հաշտության համաձայնագիր կնքելու նախնական համաձայնություն ձեռք բերեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել