Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆԻ ԿԱՅՔԸ

Ապրիլ 14,2010 00:00

Արդեն մի քանի օր է, ինչ գործում է ՀՀ հատուկ քննչական ծառայության ինտերնետային էջը՝ www.investigatory.am, որտեղ ներկայացված են ծառայության կազմավորման կարգը, գործունեության ուղղությունները, քննիչների նշանակման եւ ազատման, աշխատակազմում աշխատանքի ընդունվելու, դիմում-բողոքներ ներկայացնելու կարգերը:

ՀՔԾ-ն ակնկալում է, որ կայքը կնպաստի ծառայության իրական առաքելությանը, գործառույթների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալուն: Միաժամանակ նախատեսվել է լրահոսի ձեւով ներկայացնել տեղեկատվություն՝ ծառայությունում քննվող քրեական գործերի մասին: «ՀՔԾ-ն կարեւորում է՝ այդ թվում քրեական գործերով հանրությանը տեղեկատվության տրամադրումը, եւ լրահոսի բաժինը պարբերաբար կթարմացվի՝ տեղեկատվություն տրամադրելով կոնկրետ քրեական գործերի մասին՝ այն ծավալով, որքանի հրապարակումը թույլատրելի է եւ չի խոչընդոտի հետագա նախաքննությանը՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, տուժողների, մեղադրյալների իրավունքների պաշտպանությունը»,- հայտնեցին ՀՔԾ-ից: ՀՔԾ-ի կայքէջը խոստանում է, որ, բացի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունից, կլինեն նաեւ այլ բաժիններ, որոնք դեռեւս մյուս քննչական մարմինների կայքերում բացակայում են: Մասնավորապես այստեղ նախատեսում են նաեւ տեղադրել ելույթների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների տեսագրությունները, ինչը եւ կօգնի ԶԼՄ-ներին իրենց մասնագիտական գործունեության մեջ, նաեւ հասարակության առավել լայն շերտերին՝ տվյալ միջոցառման մասին տեղեկատվություն ստանալ առանց այլեւայլ մեկնաբանությունների: Ինչպես հայտնեցին ՀՔԾ-ից, փորձարկման շրջանն ավարտվել է ու լուրերի թարմացումը կայքում կվերսկսվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել