Երեկ, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի թիվ 78 դպրոցում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: ՀՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հաստատության շենքում ռումբ չի հայտնաբերվել:
Ժամը 13.10-ին հայտարարվել է տագնապի ավարտ: